
ՋավաՍկրիպտը (JavaScript) ինտերպրետացվող սկրիպտային լեզու է։ Այն ամենապոպուլյար սկրիպտային լեզուն է համացանցում և աշխատում է բոլոր հիմնական բրաուզերներում, որոնց թվում են [Ինտերնետ Էքսպլորեր]], ՖայրՖոքս, Քրոմ, Օպերա, և Սաֆարի։[1]
Այս լեզուն առաջին անգամ իրականացվել է Netscape Communications -ի կողմից Netscape Navigator 2 beta (1995) բրաուզերում։ JavaScript լեզուն ստեղծել էԲրենդան Էյքը։ Java -ն և javascript -ը պետք չէ շփոթել։ Չնայած այս փասթին ՝ այս լեզուների միջև հնարավոր է փոխազդեցություն։
Ինչ է ՋավաՍկրիպտ
- ՋավաՍկրիպտը նախագծվել է կայքերի HTML էջերին ինտերակտիվություն տալու համար
- ՋավաՍկրիպտը սկրիպտային լեզու է
- ՋավաՍկրիպտը սովորաբար ներառվում է ուղղակիորեն HTML ֆայլերի մեջ
- ՋավաՍկրիպտը ինտերպրետացվող լեզու է
Ինչ կարող է անել ՋավաՍկրիպտը
- ՋավաՍկրիպտը HTML դիզայներին տալիս է ծրագրավորման գործիք
- ՋավաՍկրիպտը կարող է դինամիկ տեքստ ներդնել HTML էջի մեջ
- ՋավաՍկրիպտը կարող է ռեակցիա տալ իրավիճակներին, այսինքն ՝ JavaScript -ը կարող է գործել, երբ ինչ որ բան է պատահում, օրինակ երբ էջը ավարտում է բեռնավորումը, կամ երբ օգտագործողը մատնահարում է HTML էլեմենտի վրա
- ՋավաՍկրիպտը կարող է կարդալ և փոխել HTML -ի էլեմենտի պարունակությունը
- ՋավաՍկրիպտը կարող է օգտագործվել տվյալը վալիդացնելու համար մինչ այն հաստատվում է սերվերին։ Սա կարող է սերվերը զերծ պահել ավելորդ գործընթացներից
- ՋավաՍկրիպտը կարող է օգտագործվել կայքից օգտվողի բրաուզերը ճանաչելու համար, և կախված բրաուզերից՝ բեռնել տվյալ բրաուզերին սպեցիֆիկ էջը
- ՋավաՍկրիպտը կարող է օգտագործվել cookie-ներ ստեղծելու համար
ՋավաՍկրիպտի կառուցվածքը կարելի է բաժանել հետեևյալ 3 մասերի
- ECMAScript
- բրաուզերի օբյեկտավորված մոդել
- դոկումենտի օբյեկտավորված մոդել
ՋավաՍկրիպտի դյուրըմբռնելիությունը կայանում է նրա օբյեկտների կառուցվածքի մեջ։ JavaScript -ը օբյեկտ-կողմնորոշված լեզու է։ Բացի դրանից, այն բավականին նման է C ծրագրավորման լեզվին։ ՋավաՍկրիպտի օբյեկտները պարունակում են ՝- մեթոդներ (ֆունկցիաներ)
- պարամետրեր՝ (տվյալներ կամ այլ օբյեկտներ) նկարագրում է օբյեկտների հատկանշական գծերը
- դեպքեր, որոնք փոխկապակցված են օբյեկտների հետ
Լեզվի սինտաքսիս
ՋավաՍկրիպտ կարելի է գրել անմիջապես HTML ֆայլի մեջ ՝ կոդը ներառելով <script> բացվող և </script> փակվող տեգերի մեջ։ ՋավաՍկրիպտ կարելի է նաև գրել առանձին ստեղղծված ֆայլի, օրինակ ՝ javascript.js ֆայլի մեջ։ Ներքևում ներկայացված է ՋավաՍկրիպտի օգտագործման պարզագույն օրինակ ՝
<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> <html> <head> <title>Օրինակ</title> <script type="text/javascript"> alert("Hello World"); </script> </head> <body> </body> </html>
HTML ֆայլը ակտիվացնելիս կբացվի փոքր պատուհան Hello World ազդանշանով։
Նյութը վերցված է Վիկիփեդիա ազատ հանրագիտարանից
0 коммент.:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.